Հաստիքի նկարագրություն
Գրաֆիկ դիզայները պատասխանատու է զարգացնելու ընկերության բրենդային ոճը, ձեւավորելու
վիզուալ բովանդակությունը եւ ապահովելու նախագծերի դիզայնի բարձր որակը։
Հիմնական գործառույթներն են՝
● Մշակել եւ իրականացնել միջոցառումների ամբողջական բրենդավորում (Full Event
Branding)՝ ստեղծելով համահունչ եւ տպավորիչ վիզուալ լուծումներ
● Ստեղծել դիզայն կոնցեպտներ (main design)՝ միջոցառումների եւ մարքեթինգային
արշավների համար
● Պատրաստել եւ ձեւավորել սոցիալական մեդիայի դիզայններ տարբեր հարթակների
(Instagram, Facebook, LinkedIn, TikTok եւ այլն) համար
● Մշակել շարժապատկերային դիզայններ (motion, animation) եւ վիդեոներ՝
օգտագործելով մուլտիմեդիա գործիքներ
● Պատրաստել տպագրական նյութեր՝ պաստառներ, բուկլետներ, բրոշյուրներ եւ այլն։
● Մշակել 3D տաղավարների դիզայններ միջոցառումների համար
● Իրականացնել լուսանկարների մշակում եւ խմբագրում (photo editing)
● Կատարել դիզայնի ադապտացիա տարբեր չափերի եւ նպատակների համար՝
ապահովելով վիզուալ բալանսը եւ որակը
● Համագործակցել մարքեթինգի եւ նախագծերի թիմերի հետ՝ ապահովելու բրենդային
միասնականություն
● Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների
վերաբերյալ։
Աշխատանքի իրականացման անհրաժեշտ որակներ.
● Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում
● Corel Draw, Adobe Photoshop, Illustrator, Adobe Lightroom, Blender/Any other 3d
software, Adobe Premiere Pro, Adobe After Effects ծրագրերի գերազանց
իմացություն
● Աշխատանքային փորձ տարբեր ֆորմատներով (սոցիալական մեդիա, տպագրական եւ
այլն)
● Ստեղծագործական մտածողություն եւ մանրուքների հանդեպ ուշադրություն
● Թիմային աշխատանքի, հաղորդակցման եւ multitasking-ի հմտություններ
● Հայերենի, ռուսերենի եւ անգլերենի լավ իմացություն
● Սեղմ ժամկետներում աշխատելու, ընկերության գործունեության ոլորտային
առանձնահատկություններով պայմանավորված շաբաթ-կիրակի կամ աշխատանքային
ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
● Wrike ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Արտոնությունների փաթեթ.
● Գեղեցիկ եւ հարմարավետ գրասենյակ բնության գրկում
● Նախաճաշ
● Հանգստի գոտիներ
● Մարզասրահ
● Մանկական սենյակ
● Գրադարան
● Ավտոկայանատեղի
Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-ից 19:00:
Անհամբեր սպասում ենք ստանալ Ձեր հայտադիմումը։